Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Դանիել Երաժիշտը գլուխգործոցը ղեկավարեց շքեղ վարդով

Դանիել Երաժիշտը գլուխգործոցը ղեկավարեց շքեղ վարդով
19.12.2017 | 10:59

«Իրատեսի» թիվ 84-ում կարդացի Արմինե Սարգսյանի «Արքայական համերգ» խորագիրը կրող հրապարակումը և որոշեցի անպայման արձագանքել: Այսօրվա իրականության մեջ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը երաժշտական բարձր ճաշակ հաղորդելու գործում առաջատարներից է։ Արդեն հինգ տարի այն ապացուցում է, որ կան երաժշտությանը նվիրված մարդիկ, և կա դասականը գնահատող հանդիսատես։


Դանիել Երաժիշտը մեր օրերի այն եզակի պրոֆեսիոնալներից է, որոնք հավատարիմ են իրենց գործին ու չեն շարժվում պահանջարկի կամ կոմերցիայի թելադրանքով: Շատ համերգների եմ ներկա գտնվել, բայց «Արքայական համերգը», իրոք, բացառիկ էր իր տեսակի մեջ։ Ազգային պատկերասրահի վեհ մթնոլորտը ավելի հնչեղ ու պատկերավոր էր դարձնում համերգը։ Չեմ հանդիպել երբեք այդքան հստակ բանախոսության և երաժշտության այդքան համահունչ նկարագրության։ Դիպուկ բնաբան էր ընտրված. «Մեծ ուժ է արվեստը, մեծ ուժ է երաժշտությունը: Եթե մարդկության առաջնորդները խորապես սիրեին այն, մեր ճակատագիրն էլ ուրիշ կլիներ»։ Ամենայն Հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի այս խոսքերն իրոք ճշմարտացի են: Ինչքա՜ն ներդաշնակ կլիներ աշխարհն այդ դեպքում։ Երաժշտություն սիրող առաջնորդները երբեք դաժան կամ անտարբեր լինել չեն կարող։ Գուցե արժեհամակարգերը, որոնցով առաջնորդվում ենք, ուրիշ լինեին։
Արքաները, որոնց երաժշտական գործունեությանն այդ օրը ծանոթացա, ինձ համար բացահայտվեցին մեկ այլ դիտանկյունից։ Այնքան տպավորված էի, որ Ֆրիդրիխ Մեծի սիմֆոնիան համերգից հետո լսել եմ մի քանի անգամ և չեմ հագեցել ներդաշնակության, գեղեցկության ու հանգստության հոսքից։ Երաժշտությունն օգնեց հաղթահարելու տարածությունն ու ժամանակը: Կարծում եմ, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր ոք Բախի «Երաժշտական ընծայի» հնչյունների ներքո այդ օրը մտովի քայլեց դեպի Գողգոթա` փոքր-ինչ զգալով Խաչի ծանրությունը։ Հետո Հռիփսիմյանց շարականը լսողին տեղափոխեց հայրենի կիսախավար վանքը` աղոթքի։ Փառահեղ էր համերգի ավարտը: Հնչեց Աշոտ Պատրիկ Բագրատունու շարականը, որը լիովին պայծառացրեց մթնոլորտը։ Անակնկալ էր այն, որ այս գլուխգործոցը Դանիել Երաժիշտը ղեկավարեց ընծայված շքեղ վարդով։ Խրոխտ հնչյունները վարդի բույրով ու խինդով լցրին դահլիճը:


Ռուզաննա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3389

Մեկնաբանություններ

è «è„œå½•è„£è º /1747826344">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

ՈՒկրաինայի նորագույն պատմության  ամենավառ գորշությունը
ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ